الكتاب المقدس (Van Dyke)

Armenian: New Testament

1 Corinthians

16

1واما من جهة الجمع لاجل القديسين فكما اوصيت كنائس غلاطية هكذا افعلوا انتم ايضا.
1Ինչ կը վերաբերի սուրբերուն համար ըլլալիք հանգանակութեան, ինչպէս պատուիրեցի Գաղատացիներու եկեղեցիներուն, դո՛ւք ալ այնպէս ըրէք:
2في كل اول اسبوع ليضع كل واحد منكم عنده. خازنا ما تيسر حتى اذا جئت لا يكون جمع حينئذ.
2Ամէն Մէկշաբթի՝ ձեզմէ իւրաքանչիւրը թող մէկդի դնէ իր քով ինչ որ յաջողած է խնայել,
3ومتى حضرت فالذين تستحسنونهم أرسلهم برسائل ليحملوا احسانكم الى اورشليم.
3որպէսզի հանգանակութիւններ չըլլան երբ ես գամ: Ու երբ գամ, անոնք որ զատորոշէք՝ զիրենք պիտի ղրկեմ նամակներով՝՝, որպէսզի Երուսաղէմ տանին ձեր պարգեւները:
4وان كان يستحق ان اذهب انا ايضا فسيذهبون معي.
4Եթէ իմ երթալս ալ արժանավայել ըլլայ, անոնք պիտի երթան ինծի հետ:
5وسأجيء اليكم متى اجتزت بمكدونية. لاني اجتاز بمكدونية.
5Ուրեմն ես պիտի գամ ձեզի՝ երբ անցնիմ Մակեդոնիայէն. (քանի որ պիտի անցնիմ Մակեդոնիայէն.)
6وربما امكث عندكم او اشتي ايضا لكي تشيعوني الى حيثما اذهب.
6եւ թերեւս մնամ ձեր քով ու ձմերեմ ալ ձեզի հետ. որպէսզի դո՛ւք ուղարկէք զիս՝ ո՛ւր որ երթամ:
7لاني لست اريد الآن ان اراكم في العبور لاني ارجو ان امكث عندكم زمانا ان أذن الرب.
7Որովհետեւ չեմ ուզեր տեսնել ձեզ հիմա՝ անցած ատենս, բայց կը յուսամ որ ժամանակ մը մնամ ձեր քով, եթէ Տէրը արտօնէ:
8ولكنني امكث في افسس الى يوم الخمسين.
8Սակայն Եփեսոս պիտի մնամ մինչեւ Պենտեկոստէ.
9لانه قد انفتح لي باب عظيم فعال ويوجد معاندون كثيرون
9որովհետեւ մեծ եւ արդիւնաւոր դուռ մը բացուած է ինծի, ու բազմաթիւ հակառակորդներ կան:
10ثم ان أتى تيموثاوس فانظروا ان يكون عندكم بلا خوف. لانه يعمل عمل الرب كما انا ايضا.
10Ուրեմն եթէ Տիմոթէոս գայ, ուշադի՛ր եղէք որ մնայ ձեր քով առանց վախի. քանի որ ան կ՚ընէ Տէրոջ գործը, ինչպէս ե՛ս ալ:
11فلا يحتقره احد بل شيعوه بسلام ليأتي اليّ لاني انتظره مع الاخوة.
11Ուստի ո՛չ մէկը թող անարգէ զայն. հապա խաղաղութեա՛մբ ուղարկեցէք զայն՝ որ ինծի գայ, որովհետեւ անոր կը սպասեմ եղբայրներուն հետ:
12واما من جهة أبلوس الاخ فطلبت اليه كثيرا ان يأتي اليكم مع الاخوة ولم تكن له ارادة البتة ان يأتي الآن. ولكنه سيأتي متى توفق الوقت
12Իսկ ինչ կը վերաբերի Ապողոս եղբօր, շատ աղաչեցի անոր՝ որ ձեզի գայ եղբայրներուն հետ, բայց բնաւ փափաք չունեցաւ որ հիմա գայ. սակայն պիտի գայ՝ երբ պատեհութիւն ունենայ:
13اسهروا. اثبتوا في الايمان. كونوا رجالا. تقووا.
13Արթո՛ւն մնացէք, հաւատքի մէջ հաստատո՛ւն կեցէք, քա՛ջ եղէք, զօրացէ՛ք:
14لتصر كل اموركم في محبة
14Ձեր բոլոր բաները սիրո՛վ ըլլան:
15واطلب اليكم ايها الاخوة. انتم تعرفون بيت استفاناس انهم باكورة اخائية وقد رتبوا انفسهم لخدمة القديسين.
15Կ՚աղաչե՛մ ձեզի, եղբայրնե՛ր, (դուք կը ճանչնաք Ստեփանասի ընտանիքը, որ Աքայիայի երախայրիքն է, եւ իրենք զիրենք նուիրեցին սուրբերուն սպասարկութեան,)
16كي تخضعوا انتم ايضا لمثل هؤلاء وكل من يعمل معهم ويتعب.
16որ հպատակիք այդպիսիներուն եւ բոլորին՝ որ կը գործակցին մեզի ու կ՚աշխատին:
17ثم اني افرح بمجيء استفاناس وفرتوناتوس واخائيكوس لان نقصانكم هؤلاء قد جبروه
17Ուրախ եմ Ստեփանասի, Փորտունատոսի եւ Աքայիկոսի գալուստին համար, որովհետեւ իրե՛նք լրացուցին ձեր պակասը,
18اذ اراحوا روحي وروحكم. فاعرفوا مثل هؤلاء
18քանի որ հանգստացուցին իմ հոգիս ու ձերը. ուրեմն ճանչցէ՛ք այդպիսիները:
19تسلم عليكم كنائس اسيا. يسلم عليكم في الرب كثيرا اكيلا وبريسكلا مع الكنيسة التي في بيتهما.
19Ասիայի եկեղեցիները կը բարեւեն ձեզ. Տէրոջմով շատ կը բարեւեն ձեզ Ակիւղաս եւ Պրիսկիղա՝ իրենց տան մէջ եղող եկեղեցիին հետ:
20يسلم عليكم الاخوة اجمعون. سلموا بعضكم على بعض بقبلة مقدسة
20Բոլոր եղբայրները կը բարեւեն ձեզ. բարեւեցէ՛ք զիրար սուրբ համբոյրով:
21السلام بيدي انا بولس.
21Ես՝ Պօղոս, ի՛մ ձեռքովս կը գրեմ այս բարեւը:
22ان كان احد لا يحب الرب يسوع المسيح فليكن اناثيما. ماران اثا.
22Եթէ մէկը չի սիրեր Տէր Յիսուս Քրիստոսը, նզովեա՛լ ըլլայ երբ մեր Տէրը գայ՝՝:
23نعمة الرب يسوع المسيح معكم.
23Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեզի հետ:
24محبتي مع جميعكم في المسيح يسوع. آمين
24Իմ սէրս ձեր բոլորին հետ՝ Քրիստոս Յիսուսով: Ամէն: