الكتاب المقدس (Van Dyke)

Armenian: New Testament

John

8

1اما يسوع فمضى الى جبل الزيتون
1Յիսուս գնաց Ձիթենիներու լեռը:
2ثم حضر ايضا الى الهيكل في الصبح وجاء اليه جميع الشعب فجلس يعلّمهم.
2Երբ առտուն կանուխ դարձեալ եկաւ տաճարը՝ ամբողջ ժողովուրդը կու գար իրեն, եւ ինք՝ նստած կը սորվեցնէր անոնց:
3وقدم اليه الكتبة والفريسيون امرأة أمسكت في زنا. ولما اقاموها في الوسط
3Դպիրներն ու Փարիսեցիները բերին անոր շնութեան մէջ բռնուած կին մը, եւ մէջտեղ կայնեցնելով զայն՝
4قالوا له يا معلّم هذه المرأة أمسكت وهي تزني في ذات الفعل.
4ըսին իրեն. «Վարդապե՛տ, այս կինը շնութեան մէջ բռնուեցաւ՝ այս մեղքը գործած ատեն:
5وموسى في الناموس اوصانا ان مثل هذه ترجم. فماذا تقول انت.
5Օրէնքին մէջ՝ Մովսէս պատուիրեց մեզի քարկոծել այսպիսիները. իսկ դո՛ւն ի՞նչ կ՚ըսես»:
6قالوا هذا ليجربوه لكي يكون لهم ما يشتكون به عليه. واما يسوع فانحنى الى اسفل وكان يكتب باصبعه على الارض.
6Ասիկա կ՚ըսէին՝ զայն փորձելու համար, որպէսզի առիթ ունենան զինք ամբաստանելու. բայց Յիսուս՝ վար ծռած՝ մատով կը գրէր գետինին վրայ:
7ولما استمروا يسألونه انتصب وقال لهم من كان منكم بلا خطية فليرمها اولا بحجر.
7Սակայն երբ շարունակեցին հարցնել իրեն, վեր նայեցաւ եւ ըսաւ անոնց. «Ձեզմէ անմեղ եղողը՝ առաջ ի՛նք թող քար նետէ ատոր վրայ»:
8ثم انحنى ايضا الى اسفل وكان يكتب على الارض.
8Ու դարձեալ վար ծռելով՝ գետինին վրայ կը գրէր:
9واما هم فلما سمعوا وكانت ضمائرهم تبكّتهم خرجوا واحدا فواحدا مبتدئين من الشيوخ الى الآخرين. وبقي يسوع وحده والمرأة واقفة في الوسط.
9Իսկ անոնք՝ լսելով ասիկա եւ կշտամբուելով իրենց խղճմտանքէն՝ դուրս կ՚ելլէին մէկ առ մէկ, ամենէն տարեցներէն սկսեալ՝ մինչեւ յետինները. ու Յիսուս մինակ մնաց, եւ կինը՝ մէջտեղ կայնած:
10فلما انتصب يسوع ولم ينظر احدا سوى المرأة قال لها يا امرأة اين هم اولئك المشتكون عليك. أما دانك احد.
10Յիսուս վեր նայելով ու կնոջմէն զատ ո՛չ մէկը տեսնելով՝ ըսաւ անոր. «Կի՛ն, ո՞ւր են անոնք՝ որ կ՚ամբաստանէին քեզ. ո՞չ մէկը դատապարտեց քեզ»:
11فقالت لا احد يا سيد. فقال لها يسوع ولا انا ادينك. اذهبي ولا تخطئي ايضا
11Ան ալ ըսաւ. «Ո՛չ մէկը, Տէ՛ր»: Յիսուս ըսաւ անոր. «Ե՛ս ալ չեմ դատապարտեր քեզ. գնա՛, եւ ասկէ ետք ա՛լ մի՛ մեղանչեր»:
12ثم كلمهم يسوع ايضا قائلا انا هو نور العالم. من يتبعني فلا يمشي في الظلمة بل يكون له نور الحياة.
12Յիսուս դարձեալ խօսեցաւ անոնց եւ ըսաւ. «Ե՛ս եմ աշխարհի լոյսը. ա՛ն որ կը հետեւի ինծի՝ պիտի չքալէ խաւարի մէջ, հապա պիտի ունենայ կեանքի լոյսը»:
13فقال له الفريسيون انت تشهد لنفسك شهادتك ليست حقا.
13Իսկ Փարիսեցիները ըսին անոր. «Դո՛ւն կը վկայես քու մասիդ. քու վկայութիւնդ ճշմարիտ չէ»:
14اجاب يسوع وقال لهم وان كنت اشهد لنفسي فشهادتي حق لاني اعلم من اين أتيت والى اين اذهب. واما انتم فلا تعلمون من اين آتي ولا الى اين اذهب.
14Յիսուս պատասխանեց անոնց. «Թէպէտ ե՛ս կը վկայեմ իմ մասիս, իմ վկայութիւնս ճշմարիտ է, որովհետեւ գիտեմ ուրկէ՛ եկայ եւ ո՛ւր կ՚երթամ. իսկ դուք չէք գիտեր ուրկէ՛ կու գամ կամ ո՛ւր կ՚երթամ:
15انتم حسب الجسد تدينون. اما انا فلست ادين احدا.
15Դուք կը դատէք մարմինի՛ն համաձայն. ես ո՛չ մէկը կը դատեմ:
16وان كنت انا ادين فدينونتي حق لاني لست وحدي بل انا والآب الذي ارسلني.
16Նոյնիսկ եթէ դատեմ՝ իմ դատաստանս ճշմարիտ է, որովհետեւ ես մինակ չեմ, հապա՝ ե՛ս եւ Հա՛յրը՝ որ ղրկեց զիս:
17وايضا في ناموسكم مكتوب ان شهادة رجلين حق.
17Ձեր Օրէնքին մէջ ալ գրուած է թէ երկու մարդու վկայութիւնը ճշմարիտ է:
18انا هو الشاهد لنفسي ويشهد لي الآب الذي ارسلني.
18Ե՛ս եմ՝ որ կը վկայեմ իմ մասիս, ու Հա՛յրն ալ՝ որ ղրկեց զիս՝ կը վկայէ իմ մասիս»:
19فقالوا له اين هو ابوك. اجاب يسوع لستم تعرفونني انا ولا ابي. لو عرفتموني لعرفتم ابي ايضا
19Ուստի ըսին անոր. «Ո՞ւր է քու Հայրդ»: Յիսուս պատասխանեց. «Ո՛չ զիս կը ճանչնաք, եւ ո՛չ՝ իմ Հայրս. եթէ ճանչնայիք զիս, պիտի ճանչնայիք նաեւ իմ Հայրս»:
20هذا الكلام قاله يسوع في الخزانة وهو يعلّم في الهيكل. ولم يمسكه احد لان ساعته لم تكن قد جاءت بعد
20Յիսուս ըսաւ այս խօսքերը՝ գանձատունը, երբ կը սորվեցնէր տաճարին մէջ, ու ո՛չ մէկը ձերբակալեց զայն, որովհետեւ դեռ անոր ժամը հասած չէր:
21قال لهم يسوع ايضا انا امضي وستطلبونني وتموتون في خطيتكم. حيث امضي انا لا تقدرون انتم ان تأتوا.
21Յիսուս դարձեալ ըսաւ անոնց. «Ես կ՚երթամ՝ ու պիտի փնտռէք զիս, եւ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. ո՛ւր ես կ՚երթամ ՝ դուք չէք կրնար գալ»:
22فقال اليهود ألعله يقتل نفسه حتى يقول حيث امضي انا لا تقدرون انتم ان تأتوا.
22Ուրեմն Հրեաները կ՚ըսէին. «Միթէ ինքզի՞նք պիտի սպաննէ, քանի որ կ՚ըսէ. “Ո՛ւր ես կ՚երթամ՝ դուք չէք կրնար գալ”»:
23فقال لهم انتم من اسفل. اما انا فمن فوق. انتم من هذا العالم. اما انا فلست من هذا العالم.
23Ըսաւ անոնց. «Դուք վարէն էք, ես վերէն եմ. դուք այս աշխարհէն էք, ես այս աշխարհէն չեմ:
24فقلت لكم انكم تموتون في خطاياكم. لانكم ان لم تؤمنوا اني انا هو تموتون في خطاياكم.
24Ուստի ըսի ձեզի թէ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ. արդարեւ եթէ չհաւատաք թէ ես եմ ՝ պիտի մեռնիք ձեր մեղքերուն մէջ»:
25فقالوا له من انت. فقال لهم يسوع انا من البدء ما اكلمكم ايضا به.
25Ուրեմն ըսին անոր. «Դուն ո՞վ ես»: Յիսուս ըսաւ անոնց. «Ի՛նչ որ սկիզբէն կ՚ըսեմ ձեզի:
26ان لي اشياء كثيرة اتكلم واحكم بها من نحوكم. لكن الذي ارسلني هو حق. وانا ما سمعته منه فهذا اقوله للعالم.
26Շատ բաներ ունիմ ձեր մասին խօսելու եւ դատելու. բայց ա՛ն որ ղրկեց զիս՝ ճշմարտախօս է, ու ես ի՛նչ որ լսեցի իրմէ՝ զա՛յն կը խօսիմ աշխարհի մէջ»:
27ولم يفهموا انه كان يقول لهم عن الآب.
27Անոնք չհասկցան թէ Հօրը մասին կը խօսէր իրենց:
28فقال لهم يسوع متى رفعتم ابن الانسان فحينئذ تفهمون اني انا هو ولست افعل شيئا من نفسي بل اتكلم بهذا كما علّمني ابي.
28Ուստի Յիսուս ըսաւ անոնց. «Երբ բարձրացնէք մարդու Որդին, այն ատեն պիտի գիտնաք թէ ես եմ, եւ թէ ես ինձմէ ոչի՛նչ կ՚ընեմ, հապա կը խօսիմ այս բաները՝ ինչպէս Հայրը սորվեցուց ինծի:
29والذي ارسلني هو معي ولم يتركني الآب وحدي لاني في كل حين افعل ما يرضيه
29Ու զիս ղրկողը ինծի հետ է. Հայրը մինակ չթողուց զիս, որովհետեւ ես ամէն ատեն կ՚ընեմ իրեն հաճելի եղած բաները»:
30وبينما هو يتكلم بهذا آمن به كثيرون.
30Երբ այսպէս խօսեցաւ՝ շատ մարդիկ հաւատացին իրեն:
31فقال يسوع لليهود الذين آمنوا به انكم ان ثبتم في كلامي فبالحقيقة تكونون تلاميذي
31Ուստի Յիսուս ըսաւ իրեն հաւատացող Հրեաներուն. «Եթէ իմ խօսքիս մէջ մնաք, ճշմա՛րտապէս իմ աշակերտներս կ՚ըլլաք.
32وتعرفون الحق والحق يحرركم.
32ու ճշմարտութիւնը պիտի գիտնաք, եւ այդ ճշմարտութիւնը պիտի ազատէ ձեզ»:
33اجابوه اننا ذرية ابراهيم ولم نستعبد لاحد قط. كيف تقول انت انكم تصيرون احرارا.
33Պատասխանեցին իրեն. «Մենք Աբրահամի զարմն ենք, ու երբե՛ք ստրուկ չենք եղած ոեւէ մէկուն: Դուն ի՞նչպէս կ՚ըսես. “Ազատ պիտի ըլլաք”»:
34اجابهم يسوع الحق الحق اقول لكم ان كل من يعمل الخطية هو عبد للخطية.
34Յիսուս պատասխանեց անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Ո՛վ որ մեղք կը գործէ, անիկա մեղքին ստրուկն է”:
35والعبد لا يبقى في البيت الى الابد. اما الابن فيبقى الى الابد.
35Եւ ստրուկը տան մէջ յաւիտեան չի կենար, բայց որդին յաւիտեան կը կենայ:
36فان حرركم الابن فبالحقيقة تكونون احرارا.
36Ուրեմն եթէ Որդին ազատէ ձեզ, ի՛րապէս ազատ պիտի ըլլաք:
37انا عالم انكم ذرية ابراهيم. لكنكم تطلبون ان تقتلوني لان كلامي لا موضع له فيكم.
37Գիտե՛մ թէ Աբրահամի զարմն էք. բայց կը ջանաք սպաննել զիս, որովհետեւ իմ խօսքս տեղ չունի ձեր մէջ:
38انا اتكلم بما رأيت عند ابي. وانتم تعملون ما رأيتم عند ابيكم.
38Ես ինչ որ տեսայ իմ Հօրս քով՝ զա՛յն կը խօսիմ, ու դուք ալ ինչ որ տեսաք ձեր հօր քով՝ զա՛յն կ՚ընէք»:
39اجابوا وقالوا له ابونا هو ابراهيم. قال لهم يسوع لو كنتم اولاد ابراهيم لكنتم تعملون اعمال ابراهيم.
39Պատասխանեցին անոր. «Մեր հայրը՝ Աբրահա՛մն է»: Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ Աբրահամի որդիները ըլլայիք, Աբրահամի՛ գործերը պիտի ընէիք:
40ولكنكم الآن تطلبون ان تقتلوني وانا انسان قد كلمكم بالحق الذي سمعه من الله. هذا لم يعمله ابراهيم.
40Բայց հիմա կը ջանաք սպաննել զիս, այնպիսի մարդ մը՝ որ խօսեցաւ ձեզի ճշմարտութիւնը, որ լսեցի Աստուծմէ. Աբրահամ չըրաւ այդ բանը:
41انتم تعملون اعمال ابيكم. فقالوا له اننا لم نولد من زنا. لنا اب واحد وهو الله.
41Դուք կ՚ընէք ձե՛ր հօր գործերը»: Անոնք ալ ըսին անոր. «Մենք պոռնկութենէ ծնած չենք. մենք ունինք մէ՛կ Հայր, որ Աստուած է»:
42فقال لهم يسوع لو كان الله اباكم لكنتم تحبونني لاني خرجت من قبل الله وأتيت. لاني لم آت من نفسي بل ذاك ارسلني.
42Յիսուս ըսաւ անոնց. «Եթէ Աստուած ըլլար ձեր Հայրը՝ պիտի սիրէիք զիս, որովհետեւ ես Աստուծմէ՛ ելայ ու եկայ. ո՛չ թէ ես ինձմէ եկայ, հապա ի՛նք ղրկեց զիս:
43لماذا لا تفهمون كلامي. لانكم لا تقدرون ان تسمعوا قولي.
43Ինչո՞ւ չէք հասկնար իմ խօսածս. քանի որ չէք կրնար մտիկ ընել իմ խօսքս:
44انتم من اب هو ابليس وشهوات ابيكم تريدون ان تعملوا. ذاك كان قتالا للناس من البدء ولم يثبت في الحق لانه ليس فيه حق. متى تكلم بالكذب فانما يتكلم مما له لانه كذاب وابو الكذاب.
44Դուք ձեր հօրմէն՝ Չարախօսէն էք, եւ կ՚ուզէք ձեր հօ՛ր ցանկութիւնները գործադրել. ան սկիզբէն մարդասպան էր, ու ճշմարտութեան մէջ չկեցաւ՝ որովհետեւ անոր մէջ ճշմարտութիւն չկայ: Երբ ան սուտ խօսի՝ կը խօսի բո՛ւն իր էութենէ՛ն, քանի որ ան ստախօս է՝ եւ սուտին հայրը:
45واما انا فلأني اقول الحق لستم تؤمنون بي.
45Բայց որովհետեւ ես կը խօսիմ ճշմարտութիւնը՝ չէք հաւատար ինծի:
46من منكم يبكّتني على خطية. فان كنت اقول الحق فلماذا لستم تؤمنون بي.
46Ձեզմէ ո՞վ կրնայ կշտամբել զիս՝ մեղքի համար. իսկ եթէ ես կը խօսիմ ճշմարտութիւնը, ինչո՞ւ չէք հաւատար ինծի:
47الذي من الله يسمع كلام الله لذلك انتم لستم تسمعون لانكم لستم من الله
47Ա՛ն որ Աստուծմէ է՝ մտիկ կ՚ընէ Աստուծոյ խօսքերը. ուստի դուք մտիկ չէք ըներ, քանի որ Աստուծմէ չէք»:
48فاجاب اليهود وقالوا له ألسنا نقول حسنا انك سامري وبك شيطان.
48Հրեաները պատասխանեցին անոր. «Մենք ճիշդ չե՞նք ըսեր թէ դուն Սամարացի ես, ու դեւ կայ քու ներսդ»:
49اجاب يسوع انا ليس بي شيطان لكني اكرم ابي وانتم تهينونني.
49Յիսուս պատասխանեց. «Իմ ներսս դեւ չկայ, հապա ես կը պատուեմ իմ Հայրս. բայց դուք՝ կ՚անպատուէ՛ք զիս:
50انا لست اطلب مجدي. يوجد من يطلب ويدين.
50Իսկ ես չեմ փնտռեր իմ փառքս: Կա՛յ մէկը՝ որ կը փնտռէ ու կը դատէ:
51الحق الحق اقول لكم ان كان احد يحفظ كلامي فلن يرى الموت الى الابد.
51Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Եթէ մէկը պահէ իմ խօսքս, մահ պիտի չտեսնէ յաւիտեա՛ն”»:
52فقال له اليهود الآن علمنا ان بك شيطانا. قد مات ابراهيم والانبياء. وانت تقول ان كان احد يحفظ كلامي فلن يذوق الموت الى الابد.
52Ուստի Հրեաները ըսին անոր. «Հիմա գիտցանք թէ դեւ կայ քու ներսդ: Աբրահամ մեռաւ, ու մարգարէներն ալ, իսկ դուն կ՚ըսես. “Եթէ մէկը պահէ իմ խօսքս՝ մահ պիտի չհամտեսէ յաւիտեա՛ն”:
53ألعلك اعظم من ابينا ابراهيم الذي مات. والانبياء ماتوا. من تجعل نفسك.
53Միթէ դուն աւելի՞ մեծ ես՝ քան մեր հայրը՝ Աբրահամ, որ մեռաւ, ու մարգարէներն ալ մեռան. դուն քեզ ո՞վ կ՚ընես»:
54اجاب يسوع ان كنت امجد نفسي فليس مجدي شيئا. ابي هو الذي يمجدني الذي تقولون انتم انه الهكم
54Յիսուս պատասխանեց. «Եթէ ե՛ս զիս փառաւորեմ՝ իմ փառքս ոչի՛նչ է: Իմ Հա՛յրս է՝ որ կը փառաւորէ զիս, որուն համար դուք կ՚ըսէք թէ “մեր Աստուածն է”,
55ولستم تعرفونه. واما انا فاعرفه. وان قلت اني لست اعرفه اكون مثلكم كاذبا. لكني اعرفه واحفظ قوله.
55բայց չէք ճանչնար զայն: Իսկ ես կը ճանչնա՛մ զայն, ու եթէ ըսէի թէ “չեմ ճանչնար զայն”, ձեզի պէս ստախօս կ՚ըլլայի. մինչդեռ ես կը ճանչնամ զայն, եւ կը պահեմ անոր խօսքը:
56ابوكم ابراهيم تهلل بان يرى يومي فرأى وفرح.
56Ձեր հայրը՝ Աբրահամ՝ ցանկաց տեսնել իմ օրս, ու տեսաւ եւ ցնծաց»:
57فقال له اليهود ليس لك خمسون سنة بعد. أفرأيت ابراهيم.
57Իսկ Հրեաները ըսին անոր. «Դուն տակաւին յիսուն տարեկան չես. Աբրահա՞մն ալ տեսար»:
58قال لهم يسوع الحق الحق اقول لكم قبل ان يكون ابراهيم انا كائن.
58Յիսուս ըսաւ անոնց. «Ճշմա՛րտապէս, ճշմա՛րտապէս կը յայտարարեմ ձեզի. “Աբրահամի ըլլալէն առաջ՝ ես եմ”»:
59فرفعوا حجارة ليرجموه. اما يسوع فاختفى وخرج من الهيكل مجتازا في وسطهم ومضى هكذا
59Ուստի քարեր վերցուցին՝ որպէսզի նետեն անոր վրայ. բայց Յիսուս ինքզինք ծածկեց անոնց աչքերէն, ու անոնց մէջէն անցնելով՝ դուրս ելաւ տաճարէն, եւ այսպէս գնաց: