Danish

Armenian: New Testament

2 Thessalonians

1

1Paulus og Silvanus og Timotheus til Thessalonikernes Menighed i Gud vor Fader og den Herre Jesus Kristus:
1Պօղոս, Սիղուանոս ու Տիմոթէոս, Թեսաղոնիկեցիներու եկեղեցիին՝ մեր Հայր Աստուծմով ու Տէր Յիսուս Քրիստոսով.
2Nåde være med eder og Fred fra Gud vor Fader og den Herre Jesus Kristus!
2շնորհք եւ խաղաղութիւն ձեզի Աստուծմէ՝ մեր Հօրմէն, ու Տէր Յիսուս Քրիստոսէ:
3Vi ere skyldige altid at takke Gud for eder, Brødre! som tilbørligt er, fordi eders Tro vokser overmåde, og den indbyrdes Kærlighed forøges hos hver enkelt af eder alle,
3Պարտական ենք ամէն ատեն Աստուծմէ շնորհակալ ըլլալ ձեզի համար, եղբայրնե՛ր, ինչպէս որ արժանավայել է. քանի որ ձեր հաւատքը շատ կ՚աճի, եւ ձեզմէ իւրաքանչիւրին սէրը կ՚աւելնայ իրարու հանդէպ:
4så at vi selv rose os af eder i Guds Menigheder for eders Udholdenhed og Tro under alle eders Forfølgelser og de Trængsler, som I udstå,
4Ուստի մենք ալ կը պարծենանք ձեզմով Աստուծոյ եկեղեցիներուն մէջ, ձեր համբերութեան ու հաւատքին համար՝ ձեր բոլոր հալածանքներուն եւ տառապանքներուն մէջ, որոնց կը հանդուրժէք:
5et Bevis på Guds retfærdige Dom, for at I kunne agtes værdige til Guds Rige, for hvilket I også lide;
5Ասիկա Աստուծոյ արդար դատաստանին ապացոյցն է՝ որպէսզի դուք արժանանաք Աստուծոյ թագաւորութեան, որուն համար կը չարչարուիք ալ:
6hvis ellers det er retfærdigt for Gud at give dem Trængsel til Gengæld, som trænge eder,
6Քանի որ Աստուծոյ քով արդարութիւն է տառապանք հատուցանել ձեզ տառապեցնողներուն,
7og eder, som trænges, Hvile med os ved den Herres Jesu Åbenbarelse fra Himmelen med sin Krafts Engle,
7իսկ ձեզի՝ տառապանք կրողներուդ՝ անդորրութիւն մեզի հետ, երբ Տէր Յիսուս յայտնուի երկինքէն՝ իր հզօր հրեշտակներով,
8med Lueild, når han tager Hævn over dem, som ikke kende Gud, og over dem, som ikke lyde vor Herres Jesu Evangelium,
8բոցավառ կրակով վրէժ առնելու անոնցմէ՝ որ չեն ճանչնար Աստուած, ու չեն հնազանդիր մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի աւետարանին:
9de, som jo skulle lide Straf, evig Undergang bort fra Herrens Ansigt og fra hans Vældes Herlighed.
9Անոնք պիտի պատժուին յաւիտենական աւերումով՝ վտարուելով Տէրոջ ներկայութենէն եւ անոր ոյժին փառքէն,
10når han kommer for på hin Dag at herliggøres i sine hellige og beundres i alle dem, som have troet; thi troet blev vort Vidnesbyrd til eder.
10երբ ինք գայ փառաւորուելու իր սուրբերուն մէջ, ու այդ օրը սքանչացումի առարկայ ըլլալու բոլոր հաւատացեալներուն մէջ (որովհետեւ դուք հաւատացիք ձեր մէջ տրուած մեր վկայութեան):
11Derfor bede vi også altid for eder, at vor Gud vil agte eder Kaldelsen værdige og med Kraft fuldkomme al Lyst til det gode og Troens Gerning,
11Հետեւաբար ամէն ատեն կ՚աղօթենք ձեզի համար, որ մեր Աստուածը արժանացնէ ձեզ ձեր կոչումին, եւ զօրութեամբ իրագործէ իր բարութեան ամբողջ բարեհաճութիւնն ու հաւատքին գործը.
12for at vor Herres Jesu Navn må herliggøres i eder, og I i ham. efter vor Guds og den Herres Jesu Kristi Nåde.
12որպէսզի մեր Տէրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունը փառաւորուի ձեր մէջ, եւ դուք ալ անոր մէջ, մեր Աստուծոյն ու Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքին համաձայն: